khachaluys@gmail.com
Krasnodar st. E. Bershanskaya 418

Եկեղեցու մոդելներ

Դասավորել ըստ:
   Եկեղեցի հաճախելը պարզապես «մի բարի խորհուրդ» չէ։ Դա Աստծո կամքն է հավատացյալների համար։ Այն սուրբ վայր է, որտեղ նա գալիս է ուրախության և վշտի պահերին, եկեղեցական տոների, կիրակնորյա պատարագի և աշխատանքային օրերին։  Եկեղեցիներում  միշտ տիրում է յուրահատուկ հոգու ներդաշնակության մթնոլորտ։ 

    Հայաստանը՝ աշխարհում առաջին երկիրն է, որն ընդունել է քրիստոնեությունը որպես պետական ​​կրոն։ Կարելի է ասել, որ Հայաստանի եկեղեցիները ժողովրդի պատմությունն են, մշակույթն ու ավանդույթները։

    KHACHALUYS առցանց խանութը Ձեզ է ներկայացնում ԵԿԵՂԵՑՈՒ ՄՈԴԵԼՆԵՐ ենթաբաժինը՝ որտեղ տեղ են գտել․
   ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿՂԵՑԻՆԵՐԻ մոդելները  

     ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՄԱՅՐ ՍԱՃԱՐ

     ՍՈՒՐԲ ԳԱՅԱՆԵ ԵԿԵՂԵՑԻ

     ՍՈՒՐԲ ՀՌՒՓՍԻՄԵ ԵԿԵՂԵՑԻ

     ԶՎԱՐԹՆՈՑ

    ՀԱՂՊԱՏ ՎԱՆՔ

    ԴԱԴԻՎԱՆՔ

    Շուշի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճար

   Էջմիածնի Մայր տաճար, Հայ Առաքելական եկեղեցու Էջմիածնի կաթողիկոսության գլխավոր կրոնական կառույցը։ Ըստ գիտնականների]՝ անտիկ Հայաստանի առաջին Մայր տաճարն է   և համարվում է աշխարհի ամենահին Մայր տաճարներից մեկը

Եկեղեցին կառուցվել է չորրորդ դարի սկզբին՝ 300-303 թվականներին՝ քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելուց հետո, Գրիգոր Լուսավորչի կարգադրությամբ։ Կառուցվել է նախապես գոյություն ունեցող տաճարի տեղում՝ խորհրդանշելով հեթանոսությունից քրիստոնեության անցումը։ Ներկայիս կառույցի հիմնական մասը կառուցել է Վահան Մամիկոնյանը 483/4 թվականներին՝ պարսկական ներխուժման ժամանակ խիստ վնասվելուց հետո։ Կառուցումից մինչ հինգերորդ դարի երկրորդ կեսը տաճարը Ամենայն Հայոց Կաթողիկոսների նստավայրն էր։

  Սուրբ Գայանե եկեղեցին կառուցել է Եզր կաթողիկոսը 630 թվականին: Գայանե եկեղեցին 7-րդ դարի 1-ին կեսի գմբեթավոր բազիլիկ տիպի օրինակ է: Գմբեթակիր չորս մույթերը ներքին տարածությունը բաժանում են երեք նավերի: Կոնստրուկտիվ տարրերը՝ տրոմպներ, թաղեր, կամարներ, կիրառված են մեծ վարպետությամբ: Ավագ խորանի երկու կողմերում խաչաձև թաղածածկ ավանդատներն են: Սուրբ Գայանե եկեղեցին աչքի է ընկնում պարզությամբ, ճարտարապետական – գեղարվեստական միջոցներով, համոզիչ տարածական ձևերով, տպավորիչ ինտերիերով: 1652 թ.-ին նորոգվել են պատերն ու ծածկը: 1683 թվականին ճակատին կից կառուցվել է սրահ:



Գլխավորը
Ֆավորիտներ
Կատալոգ
Զամբյուղ